Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են «բոլոր սուր հարցերը»

Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են «բոլոր սուր հարցերը»

PanARMENIAN.Net - Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են «բոլոր սուր խնդիրները», գրում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախարարն առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը. «Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցերը կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, ինչպես նաև, անկասկած, այս պահին առկա բոլոր սուր խնդիրները»,-ասել է Շոյգուն։

Հարությունյանը նշել է, որ քննարկելու են համագործակցության բոլոր ուղղությունները, որոնք իմ կարծիքով հաջող են զարգանում։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---