Փաշինյան․ Ընդհանրապես առանց նախապայմանների էլ կարելի է զորքերը հետ քաշել՝ մինչև դիտորդները գան28 մայիսի 2021 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» համակիրների հետ հանդիպմանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, ասել է, որ առանց նախապայմանների էլ կարելի է զորքերը հետ քաշել, մինչև դիտորդները կգան։ «Ընդհանրապես առանց նախապայմանների էլ կարելի է զորքերը հետ քաշել, մինչև հետո դիտորդները կգան: Եթե մենք էլ չենք այդտեղ, ադրբեջանական կողմից բնակչութուն չկա այնտեղ, որ ասենք՝ բան կլինի: Ժողովուրդը թող հոտերը, նախիրները արածացնեն, մինչև դիտորդները կգան»,-ասել է նա։ Վարչապետի պաշտոակատարն ասել է, որ Ադրբեջանը մեզ ուզում է պատերազմ պարտադրել, որից կարելի է և պետք է խուսափել։ «Ես բանաձևը հրապարակել եմ և ԵԱՀԿ համանախագահ երկրներից մեկը նախնական արձագանքել է։ Հուսով եմ, մյուս երկու համանախագահ երկրներն էլ կարձագանքեն։ Մի քանի օրվա մեջ կարելի է զորքերը հետ քաշել՝ առանց նախապայմանի, մինչև դիտորդները կգան»,- հավելել է Փաշինյանը։ Խոսելով անկլավների մասին՝ Փաշինյանն ասել է, որ այդ հարցում հայկական կողմն առաջարկելու է պարիտետային սկզբունք, այսինքն՝ Արծվաշնեը ձեր տիրապետության տակ է, մնում է ձեզ, Տիգրանաշենը մեր տիրապետության տակ է, մնում է մեր տիրապետության տակ։ «Ասում են՝ վայ, Տիգրանաշենը, Քյարքին, բա ո՞նց կլինի։ Իբր էս դավադիր իշխանությունը օրակարգ է բերել անկլավները հանձնելու հարցը։ Ի՞նչ ենք տալիս, ո՞ւմ ենք տալիս։ Իրականում գնացեք նայեք Մեղրիի փաստաթուղթը, որով Մեղրին տալիս էին, այնտեղ անկլավներ ձևակերպումը տված է»,-ասել է նա՝ հավելելով, որ ըստ միջազգային պրակտիկայի, անկլավային տարածքների հարցը պարիտետային սկզբունքով է լուծվում։ Վարչապետի պաշտոնակատար ՆԻկոլ Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում միջազգային հանրությանն ուղղված առաջարկ է հնչեցրել՝ սահմանագծցի թե հայկական, թե ադրբեջանական զինուժը հետ քաշելու ու միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։ Նա նշել է, որ դիտորդները կարող են լինել ինչպես ՌԴ-ից, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրներից։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |