ԱՄՀ-ի կայունացման վարկի առաջին մասը Հայաստան կհասնի այս շաբաթ13 մարտի 2009 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել է Արժույթի միջազգային հիմնադրամի նոր ծրագիրը, որն ուղղված է համաշխարհային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Հայաստանի ջանքերի աջակցությանը, արժութային ու ֆինանսական համակարգի հանդեպ վտահության վերականգնմանն ու բնակչության աղքատ շերտերի պաշտպանությանը: Այդ մասին այսօր, ելույթ ունենալով Երեւանի Պետական համալրսանի տնտեսագիտական բաժնի ուսանողների առջեւ, հաղորդել է ԱՄՀ ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Նրա խոսքերով, ըստ այդ ծրագրի ԱՄՀ Գործադիր խորհուրդը 2009 թվականի մարտի 6-ին հաստատեց 28 ամիս ժամկետով Հայաստանին 540 մլն դոլարի հատկացման վերաբերյալ որոշումը: Ինչպես հաղորդել է Օմեսը, 240 մլն դոլարը կտրամադրվի այս շաբաթ, իսկ մնացած 300 մլն դոլարը` 8 եռամսյակների ընթացքում: Ըստ այդ ծրագրի, առաջին 270 մլն դոլարը Հայաստանը պետք է վճարի 1,56 տոկոս դրույքով, երկրորդ 135 մլն դոլարը` 2,56 տոկոսով, 135 մլն դոլար կազմող երրորդ մասը` 3,56 տոկոսով: Միջոցները տրամադրվում են հինգ տարի ժամկետով եռամյա արտոնյալ շրջանով: Իր կողմից Հայաստանի կառավարությունը պատրատակամություն է հայտնել կատարել ԱՄՀ ծրագրի պայմանները` վերադառնալ ազգային արժույթի լողացող փոխարժեքին, նպաստել ֆինանսական հատվածի կայունացմանը, հասցնել բյուջեի ճեղքվածքը 3 տոսկոսի, ինչը կնպաստի սոցիալական ծախսերի կատարմանն ու մասնավոր ներդրումներին, ինչպես նաեւ շարունակել բարեփոխումները մաքսային վարչարարության ոլորտում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |