IRI․ Հայաստանցիների 71%-ը չի ուզում պատվաստվել Covid-19-ի դեմ29 մայիսի 2021 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչության 71%-ը չի ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, նույնիսկ եթե նման հնարավորություն լինի։ Այդ են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման արդյունքները։ Որպես պատճառ հարցման մասնակիցները տարբեր փաստարկներ են բերել․ «ինձ մտահոգում է կողմնակի ազդեցությունը» (37%), «չեմ կարծում, որ ինձ դա պետք է» (25%), «ուզում եմ ավելին իմանալ, թե որքանով արդյունավետ են ազդում պատվաստանյութերը» (15%), «ինձ ընդհանրապես պատվաստումներ չեն անում» (13%)։ Հարցման մասնակիցների 3%-ը հայտարարել է, որ իրենց ընտրած պատվաստանյութը մատչելի չէ, իսկ 4% / 2%-ը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է դա անել։ Մայիսի 29-ի տվյալներով ՀՀ-ում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222,555-ի, առողջացածների ընդհանուր թիվը 212,752 է, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4428 դեպք կա, այլ պատճառով՝ 1079։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |