Քերոբյան․ Գիտելիքահեն տնտեսության կայացման ճանապարհին նորարարությունը կարևորագույն դեր է խաղում![]() 29 մայիսի 2021 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԷՆ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի համատեղ կազմակերպած ռազմավարական համաժողովը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ գիտելիքահենք տնտեսության կայացման ճանապարհին նորարարությունը կարևորագույն դեր է խաղում, և ՆՁԱԿ-ի աշխատանքի նոր մոդելի գործարկումը դրա ձևավորման առաջին քայլերից մեկն է: Համաժողովին մասնակցում են նաև ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Կենտորնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պետական կառույցներ, մասնավոր հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ։ Համաժողովի գլխավոր նպատակն է ծավալուն քննարկումներ իրականացնել Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի ապագա արդյունավետ մոդելի տեսլականի, նորարարությունների առևտրայնացմանը և բիզնեսի ու ներդրումների աջակցմանն ուղղված ծրագրերի շուրջ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |