Փաշինյանը Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին բանավեճի է կանչել․ «Հեշտ է փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել»![]() 31 մայիսի 2021 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ապարանում իր համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է, որ բանավեճի է հրավիրում ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ հայտարարելով, թե հեշտ է «փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել»։ Նա նշել է, որ ընտրություններին ընդառաջ՝ հունիսի 18-ին, մեծ բանավեճ է լինելու, և սպասելու է նախկին նախագահներին ուղիղ եթերում։ Փաշինյանը հավելել է, որ արդեն մի քանի օր գնահատականներ ու փաստեր է հնչեցնում ԼՂ կարգավորման մասին, որին, ըստ իրեն, պետք է արձագանքեն բոլոր նախկին ղեկավարները։ «Թող գան, կանգնեն ու խոսեն ԼՂ հարցի մասին»,-ասել է նա։ «Ռոբերտ Քոչարյանին հարցնելու եմ, թե ինչու Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից։ Այստեղից է ի հայտ գալիս նաև Մեղրին Ադրբեջանին հանձնելու դավադիր ծրագիրը, որը Քոչարյանը տարել է Անվտանգության խորհրդի քննարկմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ այս հարցերին պետք է տրվեն պատասխաններ։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |