Վանեցյան. Բարձր պաշտոնի հավակնողներն այսուհետ պարտադիր պետք է բուժստուգում անցնեն![]() 31 մայիսի 2021 - 12:11 AMT PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բարձր պաշտոնի հավակնողներն այսուհետ պարտադիր պետք է բժշկական ստուգում անցնեն։ «Հաղթանակից հետո մեր դաշինքն անպայման նախաձեռնելու է օրենսդրական փոփոխություններ` ամրագրելով, որ պետական բարձր պաշտոնի հավակնող անձինք այսուհետ պարտադիր պետք է բժշկական ստուգում անցնեն ալկոհոլիզմի, թմրամոլության և հոգեկան շեղումների տեսանկյունից»,-ասվում է գրառման մեջ։ «Հայրենիք» կուսակցությունը ՀՀԿ հետ մաս է կազմում «Պատիվ ունեմ» դաշինքին։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները ՀՀ-ում նախատեսված են հունիսի 20-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |