Չինաստանում ընտանիքներին կթույլատրեն 3 երեխա ունենալ31 մայիսի 2021 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում ընտանիքներին կթույլատրեն 3 երեխա ունենալ։ Այդ մասին ասվում է երկրի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի նիստից հետո տարածված հայտարարության մեջ։ Նշվում է, որ Չիաստանաում ժողովրդագրական փոփոխություններին զուգընթաց հետևողականորեն տարբեր որոշումներ են կայացվել, որոնք դրական արդյունք են տվել, սակայն վերջին տարիներին բնակչության ծերացման գործընթացն արագացել է, գրում է ՌԻԱ Նովոստին։ Չինաստանի բնակչության միջին տարիքը 38․8 է, սակայն աճում է 60-ն անց բնակիչների քանակը։ 3 երեխա ունենալու հնարավորությունը թույլ կտա բարելավել բնակչության կառուցվածքը, ինչես նաև պահպանել «Չինաստանի առավելությունը մարդկային ռեսուրսների ոլորտում»։ 1970-ականների վերջում Չինաստանը «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը որդեգրեց՝ վերահսկելու համար բնակչության աճը։ Քաղաքների բնակիչները կարող էին միայն մեկ երեխա ունենալ իսկ գյուղերի՝ 2, եթե առաջինն աղջիկ էր։ Ժամանակի հետ դա խնդիրներ առաջացրեց՝ գենդերային դիսբալանս և բնակչության ծերացում։ 2013-ին այս քաղաքականությունը մի փոքր մեղմացվեց՝ այն ընտանիքներին, որտեղ ամուսիններից մեկը միակ երեխան էր ընտանիքում, թույլատրվեց երկրորդ երեխա ունենալ, հետո դա տարածվեց բոլոր ընտանիքների վրա։ Photo. Getty Images Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |