Հայկական դրամը արժեզրկվեց 20-30 տոկոսով13 մարտի 2009 - 21:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՀ գնահատմամբ հայկական դրամը 2009 թվականի մարտի սկզբին արժեզրկվեց 20-30 տոկոսով: Այդ մասին այսօր, ելույթ ունենալով Երեւանի Պետական համալրսանի տնտեսագիտական բաժնի ուսանողների առջեւ, հաղորդել է ԱՄՀ ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Նրա խոսքերով, գոյություն ունեն փոխարժեքի կայունացման հետեւյալ մեթոդները` PPP գնողունակության հավասարակշռում, BEER` փոխարժեքի կայունացում վարկային գծի միջոցով եւ ES` արտաքին կայունության մեթոդը: Այդ մեթոդների հիման վրա եզրակացություն արվեց, որ դրամը 2009 թվականի մարտի սկզբին արժեզրկվեց 20-30 տոկոսով: Վերլուծության արդյունքում ստացված տվյալները նույնանման են, ինչն էլ հաստատում է այս եզրակացությունը: Օմեսը հայտարարել է, որ դրամի արժեզրկումը մի շարք պատճառներ ունի: Մասնավորապես, նշել է նա, 2005-2007թթ. արտարժույթի մեծ ներհոսք է գրանցվել դեպի Հայաստան տանսֆերտների ու արտարժույթի տեսքով: Ստեղծված պայմաններում Հաայստանի Կենտրոնական բանկը ստիպված էր վարել զսպող կուրսի քաղաքականություն (2008թ. միջին փոխարժեքը կազմել է` 305 դրամ ԱՄՆ 1 դոլարի դիմաց) եւ վաճառել դոլարները մեծ քանակությամբ: «Սկսած 2008 թվականի հոկտեմբերից, ԿԲ-ն շուրջ 700 մլն դոլար է ծախսել«,-ասել է Օմեսը: Սակայն առաջացած ֆինանսատնտեսական ճգնաժամը հանգեցրեց նրան, որ կտրուկ կրճատվեցին ներդրումները, ինչպես նաեւ դրամական փոխանցումների քանակը, որոնք հիմնականում ստացվում են ՌԴ-ից: Բացի այդ, պղնձի եւ մոլիբդենի գների անկման պատճառով նվազեց արտահանման ծավալը: Այս ամենը հանգեցրեց նրան, որ դոլարների պակասը երկրում թանկացում առաջացրեց, ինչն էլ տեղի ունեցավ 2009թ. մարտի 3-ին, որի արդյունքում դրամն արժեզրկվեց 20-30 տոկոսով: Սակայն ճգնաժամի հաղթահարման համար լոկ արժեզրկումը բավարար չէ, քանի որ, ըստ Օմեսի, անհրաժեշտ է բարելավել մրցակցային մթնոլորտը կառուցվածքային փոփոխությունների միջոցով, այսինքն հարկավոր է բարելավել արդյունավետութհյունն ու ինովացիաների կիրառումը, բարձրացնել ներքին մրցունակությունը, մաքսային եւ հարկային դաշտերի թափանցիկությունն ու արդյունավետությունը, պայքարը կաշառակերության դեմ, ընդհանուր առմամբ բարելավել գործարար միջավայրը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |