Զոհվածների ծնողներն աճյունների թվերում անճշտություններ են գտել` 200 մարմին է ի հայտ եկել![]() 31 մայիսի 2021 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողները փակել են Հերացի փողոցը՝ զոհված զինծառայողների աճյունների թվերում անճշտություններ են ի հայտ եկել։ Զինծառայողներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանն ուղիղ եթերում տեղեկացրել է, որ 200 մարմին է հայտ եկել։ «Մարմինները տարբեր տեղեր պահել են՝ սառնարաններում, մրգերի սառնարաններում, հիմա հանում են, կամաց-կամաց տալիս են»,-ասել է նա։ Ղուկասյանը տեղեկացրել է, որ պաշտոնական տվյալով 400-427 մասունք կա, 200 դի։ Զոհված զինծառայողների ծնողները և հարազատները պարզել են, որ Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ավելի քիչ մարմին, քան մուտքագրվել է դիահերձարան։ «Նոյեմբերի 23-ից մինչև հիմա մարմինը ԴՆԹ անալիզի ենթարկված չէ: Ամբողջական մարմին է, բայց ԴՆԹ արված չէ: Դա ի՞նչ է նշանակում, որ պահած է եղել մի տեղ, չեն էլ հիշում, որը որտեղից են հանում»,- ասել է Ղուկասյանը: Զոհվածների ծնողները և հարազատները պահանջում են հանձնաժողով ստեղծել, որը կհաշվառի, թե որ դիահերձարանում քանի մարմին ու մասունք կա, որպեսիզ հստակ թիվ լինի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |