ՆԱՏՕ-ի դռները բաց են համագործակցությանը պատրաստ բոլոր պետությունների համար

PanARMENIAN.Net - IPAP ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը թույլ կտա Երեւանին դառնալ միջազգային անվտանգության ապահովման կողմերից մեկը: Այդ մասին Երեւանում կայացած ՆԱՏՕ-ի երիտասարդական համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը : Նրա խոսքերով, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացումը հանրապետությանը հնարավորություն կընձեռի բարձրացնելու Հայաստանի դերը միջազգային անվտանգության ապահովման գործում: «Դաշինքը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության շարունակմամբ եւ խորացմամբ:ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում այս կամ այն ձեւով համագործակցությանը պատրաստ բոլոր պետությունների համար», - ընդգծել է Յովանովիչը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---