ԱԻՆ-ը մարզերում օդային տագնապի դեպքում վարվելակերպի վարժանքներ է անցկացրել![]() 31 մայիսի 2021 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունը մարզերում դասընթացներ և ուսումնավարժանքներ է անցկացնել, այդ թվում՝ օդային տագնապի դեպքում վարվելակերպի կանոնների մասին։ Վարժանքները նպատակ ունեն առավելագույնս իրազեկել բնակչությանը՝ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության և վարվելակերպի կանոնների մասին: Մարզային փրկարարական վարչության կողմից Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում կազմակերպվել է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գոշի միջնակարգ դպրոցում տեղադրված շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում ու տարահանում։ Վարչության աշխատանքային խմբի կողմից դպրոցում անցկացվել է պարապմունք՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։ Իսկ Բերդ համայնքի Պառավաքարի, Վարագավանի, Վերին Ծաղկավանի, Արծվաբերդի, Մովսեսի, Նավուրի, Չորաթանի միջնակարգ և հիմնական դպրոցներում անցկացվել են արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմնահարցերով դասընթացներ: Տավուշի մարզպետարանում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Հատուկ տակտիկական վարժանքներ, ազդարարում, տարահանում, պատսպարում են կազմակերպվել նաև Գեղարքունիքի մարզի Ծաղկունք և Գեղամավան համայնքների միջնակարգ դպրոցներում և համայնքապետարաններում: Ուսումնավարժանքների ավարտին գնահատվել են արդյունքները, արձանագրվել թերությունները, և դրանց շտկման համար տրվել են համապատասխան ցուցումներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |