Թուրք նախարար․ ԼՂ-ում ստեղծվող տրանսպորտային ենթակառուցվածքները կարևոր են Թուրքիայի համար![]() 1 հունիսի 2021 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն, որն այցելել էր պատերազմից հետո Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքներ և ծանոթացել Ֆիզուլի (Վարանդա)-Շուշի ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, հայտարարել է, որ Ղարաբաղում ստեղծվող տրանսպորտային ենթակառուցվածքները շատ կարևոր են Թուրքիայի համար: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ հանդիպումներին՝ թուրք նախարարն ասել է, որ շատ կարևոր աշխատանք է տարվում տարածաշրջանում, գրում է Minval.az-ը։ «Մենք ուրախանում ենք Ադրբեջանի հաղթանակով, ինչպես սեփական հաղթանակով: Հետագայում մենք, ինչպես նախկինում, առաջնորդվելով «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսով, կվերածնենք Ղարաբաղը։ Այստեղ ստեղծվող տրանսպորտային ենթակառուցվածքները՝ երկաթուղիները և ցամաքային ճանապարհները շատ կարևոր են Թուրքիայի համար: Հուսով ենք, որ աշխատանքներն այստեղ կավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետում: Մենք մեր ավանդը կունենանք այս գործընթացում: Երկու եղբայրական երկրները խոշոր նախագծեր կիրականացնեն այս ոլորտում»,-ասել է Քարաիսմաիլօղլուն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |