Չինաստանում թռչնագրիպով մարդու վարակի աշխարհում 1-ին դեպքն է գրանցվել 1 հունիսի 2021 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում թռչնագրիպի H10N3 շտամով մարդու վարակվելու աշխարհում առաջին դեպքն է գրանցվել։ Այդ մասին հայտնել են չինական լրատվամիջոցները։ Վիրուսով վարակվել է 41-ամյա տղամարդը։ Նա հոսպիտալացվել էր դեռևս ապրիլի վերջին Չժենցզյան քաղաքում, մրսածություն հիշեցնող ախտանիշներով։ Մեկ ամիս անց նրա մոտ ախտորոշվել է H10N3, գրում է Interfax-ը։ Չինաստանի առողջապահական ծառայություններում նշել են, որ «այդ վիրուսի լայնածավալ տարածման հավանականությունը շատ փոքր է»։ Հոսպիտալացված տղամարդու վիճակն այժմ գնահատվում է որպես կայուն։ Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովում ասել են, որ սա մարդու մոտ H10N3 թռչնագրիպի ախտորոշման աշխարհում առաջին դեպքն է։ Թռչնագրիպի վերջին բռնկումը Չինաստանում գրանցվել է 2016-ի ավարտին 2017-ի սկզբին։ Այն ժամանակ խոսքը H7N9 վիրուսի մասին էր։ Photo. Reuters Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |