Մակրոն․ Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից 1 հունիսի 2021 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ համատեղ ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի հետ, իսկ Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, տեղեկացնում է Արմենպրեսը։ Մակրոնն ընդգծել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատում պետք է իրականացվի բացառապես երկխոսության միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի։ «Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Նա նշել է, որ Ֆրանսիան փորձելու է աջակցել երկխոսության հաստատման հարցում։ Մակրոնի խոսքով՝ այս դժվար իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է, ինչպես միշտ։ Նա հավելել է նաև, որ նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարությունից ի վեր, եթե նույնիսկ, ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է, միևնույն է՝ անելիքները շատ են։ «Ֆրանսիան պատրաստ է օգնել այս հարցում, առաջին հերթին խոսքս վերաբերում է ռազմագերիների ազատ արձակմանը, մյուս բանտարկյալներին, ինչպես նաև տարածքների ականազերծմանը։ Նաև շատ կարևոր հարց է ժառանգության պահպանությունը ԼՂ-ում և շրջակա տարածքներում։ Թե քրիստոնեական, թե մահմեդական ժառանգությունը պետք է անպայման պահպանվի։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել, որ կողմերը հասնեն ապաէսկալացիայի և հաստատեն երկխոսություն»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։ Երկու երկրի ղեկավարների օրակարգում նաև տնտեսական գործակցության հարցեր են՝ նախանշելով տարբեր ուղղություններ, Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հարցում համագործակցություն և այլն: «Այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում»,-հավելել է Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ուշադրությամբ են հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին և որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |