Տեր-Պետրոսյանը հրաժարվել է Փաշինյանի՝ բանավիճելու առաջարկից![]() 1 հունիսի 2021 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը նրա անունից մերժել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի բանավեճի առաջարկը՝ նշելով, որ Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի։ «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, հայտնում եմ. նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»,-ասվում է Մուսինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։ Փաշինյանն Ապարանում իր համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է, որ բանավեճի է հրավիրում ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ հայտարարելով, թե հեշտ է «փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել»։ Նա նշել էր, որ ընտրություններին ընդառաջ՝ հունիսի 18-ին, մեծ բանավեճ է լինելու, և սպասելու է նախկին նախագահներին ուղիղ եթերում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |