Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում․ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ մարդ են սպանել

Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում․ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ մարդ են  սպանել

PanARMENIAN.Net - Քիչ առաջ Երևանի կենտրոնում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ մարդ են սպանել։ Այդ մասին տեղեկացրել է Mediaport տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքվել Մոսկվա կինթատրոնի մոտ։

«Աբովյան փողոցի վրա այս պահին լարված է»,-ասվում է գրառման մեջ։

Ալիքը նաև տեղից տեսանյութ է հրապարակել:

Դեպքին ականատես է եղել նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, որն այդ մասին գրել է ֆեսյբուքյան իր էջում։

«Քիչ առաջ Աբովյան փողոցում հնչեցին կրակոցներ։Երբ անցա այդ զարհուրելի տեսարանի կողքով, տպավորությունս այն էր, որ վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ»,-գրել է նա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---