Մխիթարյանը կմնա «Ռոմայում» 2 հունիսի 2021 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է ակումբի աrաջարկած պայմաններին և երկարացրել է պայմանագիրը մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ 32-ամյա Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել 2019-ի ամռանը, ակումբի կազմում մասնակցել է 73 հանդիպման և 23 գոլի հեղինակ դարձել։ Մխիթարյանն ասել է, որ այս երկու տարում սիրահարվել է և քաղաքին, և ակումբին՝ նաև կրքոտ երկրպագուների շնորհիվ։ «Ակումբի հավակնությունները շատ մեծ են և ես հպարտ եմ, որ կարող եմ դրանում իմ դերն ունենալ»,-ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ պայմանագիրը կնքելու դեպքում ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 4․5 մլն եվրո և հավելյալ բոնուսներ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս» կամ «Միլան»: Նրա «Ռոմայում» մնալը հարցականի տակ էր համարվում, քանի որ Մխիթարյանի և հաջորդ խաղաշրջանից «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնող Ժոզե Մոուրինյոյի միջև կոնֆլիկտ էր եղել, երբ նրանք միասին աշխատում էին «Մանչեսթեր Յունայթեդում»։ 2019-ին Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց իտալական «Ռոմա», իսկ մեկ տարի անց լիարժեք պայմանագիր կնքեց ակումբի հետ: 2007-ից Մխիթարյանը նաև Հայաստանի ազգային հավաքականի անդամ է։ Photo. Getty Images Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |