Բարաք Օբաման կարող է ելույթ ունենալ Թուրքիայի խորհրդարանում13 մարտի 2009 - 23:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է ելույթ ունենալ Թուրքիայի Մեծ ազգային ժողովում` խորհրդարանում: «Խորհրդարանականները կցանկանային լսել ԱՄՆ նախագահի ելույթը օրենսդիրների ու թուրք ժողովրդի առջեւ»,-ասել է խոսնակ Քոքսալ Թոփթանը: Ամերիկա-թուրքական հարաբերությունները լարվեցին Իրաք ԱՄՆ-ի ներխուժումից հետո, սակայն Բարաք Օբամայի այցը կարող է բարելավել երկու երկրների հարաբերությունները: Ինչպես գրում է «Հյուրիեթ դեյլի նյուսը», Թուրքիան վճռորոշ նշանակություն ունի Իրաքից ու Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման համար: Սակայն, գրում է թերթը, ամերկա-թուրքական հարաբերությունները կարող են վատթարանալ, եթե ԱՄՆ նախագահը 1915թ, իրադարձությունները Հայոց ցեղասպանություն որակի.«Նման հայտարարությունը կարող է զայրացնել Թուրքիային, որը կարող է հրաժարվել ԱՄՆ-ի հետ համագործակցությունից տարածաշրջանում անցկացվող ռազմական գործողություններում»: ԱՄՆ նախագահներից Թուրքիայի խորհրդարանում ելույթ է ունեցել միայն Բիլլ Քլինթոնը 1999թ. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել Սեփական բնակարան ունենալը փոխել է Հայաստանից տեղափոխվելու ընտանիքի որոշումը ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա` խորհրդակցությունների Նա կանչվել է խորհրդակցությունների համար Կիրանցի վարչական ղեկավար․ Սեփականաշնորհված 57 տարածք է անցել Ադրբեջանին Նա նշել է, որ նորակառույց դպրոցը վտանգավոր տեղում է, դժվար թե երեխաները կարողանան սեպտեմբերին այնտեղ հաճախել Կիրանցը 8 շրջանավարտ ունի․ Վերջին զանգին ներկա էր նաև սահմանազատման հանձնաժողովի անդամներից մեկը Վերջինս սահմանազատման գործընթացի շրջանակներում է Տավուշում, պարբերաբար շրջում է Կիրանցում |