ԵՄ դեսպանը Մեղրիում քննարկել է սահմանային անցակետի արագ կառուցման հարցը 2 հունիսի 2021 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզ այցելության երկրորդ օրը ԵՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Մեղրիում էր: Հայ-իրանական պետական սահմանին դեսպանը հանդիպել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքները։ Դեսպան Վիկտորինն ընդգծել է փոխկապակցվածությանն ուղղված այս առանցքային ծրագրի կարևոր նշանակությունը ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի և ՀՀ քաղաքացիների համար, տեղեկացնում է Եվրամիության հասյատանյան գրասենյակը։ Կողմերը համաձայնել են հնարավորինս արագ սկսել անցակետի կառուցապատման աշխատանքները։ Սյունիքի մարզ կատարած այցի առաջին օրը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն Գորիս քաղաքում էին` հանդիպելու գործընկերների և քաղաքացիների հետ և գնահատելու մարդասիրական իրավիճակը տեղում։ Քննարկվել են զարգացմանն ուղղված համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ |