Գերության մեջ գտնվող լիբանանահայը Բաքվի հիվանդանոց է տեղափոխվել![]() 3 հունիսի 2021 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանին, որին ադրբեջանցիները հրադադարից հետո գերի էին վերցրել Շուշի մեկնելիս՝ Բերձորում, Բաքվում տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին նա հայտնել է իր դստերն ու մորը Կարմիր խաչի միջնորդությամբ տեղի ունեցած հեռախոսազանգի միջոցով։ Նա ասել է, որ հիվանդանոց է տեղափոխվել թիկունքի շրջանում սուր ցավերի պատճառով, տեղեկացնում է «Ասպարեզը»։ Հարազատների հետ զրույցում նա հույս է հայտնել, որ շուտով ազատ կարձակվի։ Էուլջեկչյանը գերեվարվել էր լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ միասին։ Նրանք Գորիսից մեկնել էին Շուշի իրենց իրերը վերցնելու, և այդ ընթացքում Շուշին փաստացի գտնվել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Մարտի 10-ին Նաջարյանն ազատ էր արձակվել Միջազգային կարմիր խաչի և Լիբանանի արտաքին գործերի նախարարության ջանքերով։ Մարտի 2-ին ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցում խնդրել էր խորհրդարանական գծով աջակցել 2 հայ կնոջը հայրենիք վերադարձնելու հարցում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |