Մագոմետ Շաբուրով. «Մենք Ելենա Ռիդի հանդեպ Կենտիկյանի հեշտ հաղթանակը չենք ակնկալում»14 մարտի 2009 - 02:29 AMT PanARMENIAN.Net - Ամենաթեթեւ քաշային կարգում WBA եւ WIBF վարկածներով կին-պրոֆեսիոնալների շրջանում աշխարհի չեմպիոն Սյուզաննա Կենտիկյանը մարտի 20-ին գերմանական Համբուրգ քաղաքում կպաշտպանի իր տիտղոսները ամերիկուհի Ելենա Ռիդի հետ մենամարտում: Բռնցքամարտի շոուի շրջանակներում ռինգ դուրս կգան Universum պրոմոուտերական ընկերության եւս 2 ներկայացուցիչներ, որոնք մարզվում են հայտնի մասնագետ Մագոմեդ Շաբուրովի մոտ` ոչ մի պարտություն չունեցող մջին քաշային կարգի մարզիկ Գենադի Գոլովկինը եւ առաջին թեթեւ քաշային կարգի բռնցքամարտիկ Վիտալի Տայբերտը: Արատահայտվելով առաջիկա մենամարտերի մասին` Շաբուրովը նշել է, որ սպասվող մենամարտում Կենտիկյանի հեշտ հաղթանակը չի ակնկալում:«Սյուզի Կենտիկյանին սպասվում է ամերիկուհի Ելեն Ռիդի հետ մենամարտը, վերջինս ժամանակին ռինգ էր դուրս գալիս կանացի բռնցքամարտի տեղական աստղ Ռեգիան Հալմիհի դեմ, եւ երկու անգամ էլ արժանապատվությամբ է հանդես եկել: Կենտիկյանն ու Ռիդը ընդհանուր հակառակորդ են ունեցել` Մարի Օրտեգան, որի հետ Ռիդը մենամարտել է բոլոր ռաունդներում, իսկ Սյուզին հաղթանակ տարավ առաջին ռաունդում, բայց հայտնի է, որ հակառակորդը հակառակորդին նման չէ, ուստի մենք հեշտ հաղթանակ չենք ակնկալում եւ շատ լուրջ նախապատրաստություն ենք կատարել: Վստահ եմ, որ մենամարտը տեսարժան եւ հետաքրքիր է ստացվելու»,- Շաբուրովի խոսքն է մեջբերում allboxing.ru-ն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |