Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում 3 հունիսի 2021 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է 3,000,000 (երեք միլիոն) ԱՄՆ դոլար և 2,000,000,000 (երկու միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան՝ համապատասխանաբար 4.10% և 9.50% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Շրջանառության ժամկետը ՀՀ դրամի դեպքում 24 ամիս է, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 30 ամիս։ ՀՀ դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և Ակբա բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։ Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝ Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝ Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |