Ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ-ում պահանջել են պատասխանատվության ենթարկել առողջապահության ԺՊ-ին 3 հունիսի 2021 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր և անկախ պատգամավորները, ԱԺ ամբիոնից դատապարտելով Աբովյանի դատաբժշկական կենտրոնում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման պայմանները, պահանջել են պատասխանատվության ենթարկել առողջապահության նախարարի պաշտոնակատարին։ Մասնավորապես, դա է պահանջել անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ «Իմ քայլի» նախկին անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Թագուհի Թովմասյանն իր հերթին ասել է, որ միայն ներողությունները բավարար չեն և որ զինվորների մարմինները ոչ պատշաճ պայմաններում պահելn ուղերձ է, որ որևէ մեկը չցանկանա զոհվել հայրենիքի համար: Նա նշել է, որ մարտի դաշտում մարդիկ երբեմն զոհել են իրենց՝ իրենց ընկերների մարմինները հանելու համար, որպեսզի դրանք չանարգվեն թշնամու կողմից։ «Սա իշխանության վերաբերմունքն է պատերազմում զոհված տղաների նկատմամբ։ Ո՞րն է պետության մեսիջը` որ վաղը լրացնելու եք դատարկ պարկերը անտեր սենյակներում․․․ Սա ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ, և կարծում եմ, որ այս մասով միայն ներողությունները բավարար չեն»,- ասել է Թովմասյանը։ Իսկ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, դիմելով նախագծի զեկուցող առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանին, հորդորել է վերադասի հետ միասին հրաժարական տալ։ Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, թե Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի «դիահերձարանի հատակին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում» պոլիէթիլենային տոպրակներով։ Նաև լուսանկարներ են հրապարակվել։ Առողջապահության նախարարությունը, արձագանքելով տեղեկություններին, պաշտոնապես հայտնեց, որ Աբովյանի մասնաճյուղում գտնվող մի քանի մասունք ու դիակ կա, որոնք փորձաքննված և նույնականացված են։ Առողջապահութան նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստին, գրել էր, որ ուզում է նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Ավելի ուշ զոհված զինծառայողների ծնողների կողմից արված տեսանյութը հրապարակվեց Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի դիահերձարանից, որտեղ նրանք նշում են, որ «դիերը նեխել են»։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով կարող է արտակարգ դրություն հայտարարվել «Եթե դա մեր գործերի ընթացին կնպաստի, կարծում եմ, որ մեծ խնդիր չէ նման որոշում կայացնելը»,–ասել է Փաշինյանը Օվերչուկ․ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրում խափանումներ չկան Նա հավելել է, որ Վերին Լարսը նորմալ աշխատում է |