Կաթողիկոսի ստորագրությամբ հաստատվել է Գորիսի զինպանթեոնի նախագիծը

Կաթողիկոսի ստորագրությամբ հաստատվել է Գորիսի զինպանթեոնի նախագիծը

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ստորագրությամբ հաստատվել է Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:

«Գորիս կատարած հովվապետական այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է պատերազմի ընթացքում ստեղծված պանթեոն։ Ծանոթանալով պանթեոնի տարածքի կառուցման նախագծին` Վեհափառը իր աջակցությունը հայտնեց նախագծի, մատուռի կառուցման աշխատանքների իրականացմանը»,- գրել է նա։

Հունիսի 3-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգևորականների պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---