Արտակ Զեյնալյանը տեսանյութեր է հրապարակել, որոնց միջոցով հարազատները կարող են ճանաչել գերեվարվածներին

Արտակ Զեյնալյանը տեսանյութեր է հրապարակել, որոնց միջոցով հարազատները կարող են ճանաչել գերեվարվածներին

PanARMENIAN.Net - Գերեվարված անձանց հարցերով զբաղվող իրավաբան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել, որոնցում հարազատները կարող են ճանաչել գերեվարվածներին։

Նշվում է, որ նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել վերջիններիս:

«Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով, խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ ինձ հետ:

Խնդրում ենք ներկայացնել ձեր համոզմունքը հաստատող լուսանկարներ և/կամ տեսանյութեր՝ հավանական գերեվարված անձի և ձեր ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հավանական գերեվարված անձի ինքնությունը կհաստատվի պատշաճ ընթացակարգերի, այդ թվում՝ փորձաքննությունների, արդյունքում»,-ասվում է գրառման մեջ:

Հրապարակվել են նաև հեռախոսահամարները, որոնցով կարող են դիմել գերիների հարազատները․ Սիրանուշ Սահակյան՝ + 374 94 907002, Արտակ Զեյնալյան՝ + 374 91 193526։

Ըստ հայկական կողմի տվյալների, Ադրբեջանում մոտ 200 հայ գերի կա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գերեվարվածներից առնվազն 19-ին ադրբեջանցիները սպանել են, նրանց թվում նաև 4 կին կար։ Ադրբեջանում սկսվել է Խծաբերդում գերեվարված 14 զինծառայողի դատավարություն, որոնց դեմ հարուցված քրգործերը փոխանցվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---