Նևադայի համալսարանի նոր ֆակուլտետը Քըրքորյանի անունը կկրի![]() 4 հունիսի 2021 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Նևադայի համալսարանի բժշկական նոր ֆակուլտետն այսուհետ կկրի հայտնի ամերիկահայ ձեռներեց և բարերար Քըրք Քըրքորյանի անունը, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։ Կրթական հաստատությունը մոտ 25 միլիոն դոլար նվիրատվություն է ստացել Քըրքորյանի հիմնադրամից: Քըրք Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր $151 միլիոն է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ $21 միլիոն՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։ Քըրքորյանը սերում է 1890-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։ Ամերիկյան հեղինակավոր Forbes-ի համաձայն, 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր $15 միլլիարդի, բացի այդ նա համարվում էր Լաս Վեգասի հայրը։ 2004-ին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար միլիարդատիրոջը Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում է շնորհվել՝ Հայաստանի ազգային հերոս։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |