ՀՀ-ում կորոնավիրուսի 72 նոր դեպք կա և 6 մահ![]() 4 հունիսի 2021 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 72 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223,050-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4452 դեպք կա, այլ պատճառով՝ 1088։ Ապաքինվել է ևս 246 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 214,059 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 3451: Հունիսի 3-ին կատարվել է 3569 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,096,581 թեստ է արվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |