Դումանյանի ուղերձը՝ շրջանավարտներին․ Ձեր ուժն ու եռանդը ծառայեցրեք հայրենիքի բարօրությանը 4 հունիսի 2021 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին Հայաստանի դպրոցներում կհնչի վերջին զանգը՝ կանցկացվի «Վերջին դասը»։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձում շրջանավարտներին հորդորել է իրենց ուժն ու եռանդը ծառայեցնել հայրենիքի բարօրությանը։ «Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Կյանքի այս կարևոր փուլը ձեզ հնարավորություն է տալիս ընտրելու ձեր հետագա ճանապարհը, որն այս պահին շրջադասային է ու որոշիչ: Եվ կյանքի կարևորագույն այս խաչմերուկում ՀՀ կառավարությունն աջակցում ու սատարում է ձեզ ինչպես մասնագիտական կողմնորոշման, այնպես էլ որակյալ կրթություն ձեռք բերելու, ինքնաիրացվելու, անհատական կարողությունները զարգացնելու և դրսևորելու հարցերում: Փորձի ու գիտելիքի ձեռքբերման այս նոր ճանապարհին ոչ միայն որպես ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար, այլև որպես կրթության ու գիտության ոլորտում երկար ճանապարհ անցած ներկայացուցիչ մաղթում եմ ձեզ կամք և համառություն. սիրե՛ք ձեր մասնագիտությունը՝ լինեք բժիշկ, թե ուսուցիչ, փրկարար, թե պարուսույց, արհեստավարժ եղե՛ք ձեր ոլորտում՝ անկախ դժվարություններից»,-ասվում է ուղերձում։ Դիմելով շրջանավարտներին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ իրենց արդեն ապացուցել են, որ միասնաբար կարող են դիմակայել ժամանակի մարտահրավերներին՝ հաղթահարելով և ապահովելով կրթության շարունակականությունը համավարակի ու պատերազմի պայմաններում: «Թող ձեր համառությունն ու միասնականությունը միայն հաղթանակներ կերտեն: Հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ, ձեզ ևս շնորհավորում եմ այս պայծառ տոնի առիթով: Շնորհակալ եմ ձեր ջանքերի ու նվիրումի, այս օրերին ծառացած խնդիրները միասնաբար լուծելու պատրաստակամության համար: Վստահ եմ՝ ձեր տված փորձն ու գիտելիքն ուղենշային կլինեն մեր շրջանավարտների՝ որպես հայրենանվեր քաղաքացիներ ձևավորման գործում: Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր ուժն ու եռանդը ծառայեցրե՛ք հայրենիքի բարօրությանը, մեր պետության կայացմանն ու արժանապատիվ ապագային: Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ»,-ասվումէ ուղերձում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ավելի վաղ հորդորել էր բոլոր դպրոցներին վերջին դասն («Վերջին զանգ») անցկացնել բացօթյա տարածքում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |