ՎԶԵԲ գործադիր տնօրեն․ Ամերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման 4 հունիսի 2021 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժն իր հարցազրույցում հայտարարել է, որ Ամերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժը 2020թ. ՎԶԵԲ-ի մարտահրավերների, ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման, Հայաստանում բանկային համակարգի ներկա վիճակի և Ամերիաբանկի հետ արդյունավետ համագործակցության մասին: «Աշխարհը ճգնաժամային իրավիճակում է, և տեղաբաշխողը պետք է կարողանա պատշաճ կերպով ներգրավել ներդրողներին: Միևնույն ժամանակ անհրաժեշտ են ամուր հիմքեր, որոնք իմ կարծիքով կարելի է բաժանել 2 խմբի. առաջինը կապիտալի նվազագույն չափն է, և Ամերիային հաջողվում է ապահովել այն, ինչը հեշտ չէ, քանի որ Հայաստանի շուկան մեծ չէ: Իրականում նրանք կարող են մի շարք ներդրողների առաջարկել իրենց բաժնետոմսերը, և դա կդառնա բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում միջազգային ասպարեզում: Եվ խնդիրը միայն չափը չէ, կարևոր է նաև որակը: Ամերիան ունի հիանալի ղեկավար կազմ, առաջարկում է լավ պրոդուկտներ, ունի հաճախորդների մեծ բազա և, հետևաբար, իմ կարծիքով, պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |