ԱԽ փոխխոսնակ․ Քոչարյանի մրցակիցը Սերժ Սարգսյանն է՝ գնացեք մրցեք![]() 4 հունիսի 2021 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի արտահերթ նիստում, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի մրցակիցը Սերժ Սարգսյանն է ու անցյալը։ «Ռոբերտ Քոչարյանի, իր դաշինքի, դաշնակցականների հիմնական մրցակիցն անցյալն են ու Սերժ Սարգսյանը։ Գնացեք մրցեք»,- ասել է Սիմոնյանը։ Աժ փոխխոսնակն ասել է նաև, որ ընդդիմադիր թեկնածուներից մեկն ասոցացվում է մահվան հետ։ «Քոչարյանի իշխանավարության ընթացքում հոկտեմբերի 27 է տեղի ունեցել, մարտի 1 է եղել։ Նրա օրոք զուգարանում մարդու գլուխն այնքան են խփել լվացարանին, որ մահացել է։ Դրա համար էլ ասոցացվում է»,- ասել է Սիմոնյանը։ Ըստ նրա, ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանի դաշինքը փուչիկի պես պայթելու է։ «Հայաստան» դաշինքի անդամ են ՀՅԴ-ն և «Վերածնվող Սյունիք» կուսակցությունը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |