Քոչարյան․ Պաշտոնյան պետք է իր տանն ապրի՝ Կոնդի ամառանոցները որպես վիրավոր զինվորների կենտրոն կարող է ծառայել

Քոչարյան․ Պաշտոնյան պետք է իր տանն ապրի՝ Կոնդի ամառանոցները որպես  վիրավոր զինվորների կենտրոն կարող է ծառայել

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Տավուշում իր համակիրների հետ հանդիպմանն ասել է, որ պաշտոնյան պետք է իր տանն ապրի՝ օրինակ բերելով ՀՀ նախկին վարչապետեր Անդրանիկ Մարգարյանին և Խոսրով Հարությունյանին, որոնք մեկ օր անգամ չեն ապրել Կոնդի ամառանոցներում։

«Ես այնտեղ ապրել եմ, քանի որ տուն չունեի Երևանում»,-ասել է նա։ Քոչարյանը հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքի ծրագրով նախատեսվում է Կոնդի ամառանոցներում վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոն ստեղծել։

Նա նշել է, որ պաշտոնյայի տան մոտ ուղղակի կարելի է ոստիկանության կետ տեղադրել։

Նա նշել է նաև, որ 10 տարիմ նախագահ է եղել, սակայն իր երեխներից որևէ մեկը թիկնապահ չի ունեցել։ «Որպեսզի երեխան չփչանա, չլկտիանա, պետք է իր հասակակիցների հետ ազատ շփվի, չզգա, որ յուրահատուկ է։,-ասել է նա։

«Հայաստան» դաշինքի անդամ են ՀՅԴ-ն և «Վերածնվող Սյունիք» կուսակցությունը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---