Նոր հնարավորություն բիզնեսի համար` ԱԳԲԱ Լիզինգից![]() 4 հունիսի 2021 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Բիզնեսի զարգացմանը նպաստելու համար ԱԳԲԱ Լիզինգը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գրասենյակային տարածքներ՝ լիզինգի ճկուն պայմաններով: «Մեր առաջարկը հնարավորություն է ընձեռում գրասենյակային տարածքի վարձակալության փոխարեն ձեռք բերել այն և դառնալ սեփականատեր: Ինչպես վարձակալության պարագայում, մեր առաջարկի դեպքում ևս գնորդը կատարելու է ամսական մարումներ, սակայն, ի տարբերություն վարձակալության, մարումների հաջող իրականացման դեպքում վերջինս դառնում է գույքի սեփականատեր»,- նշել են կազմակերպությունից: ԱԳԲԱ Լիզինգի և Capital Build ընկերության համագործակցության արդյունքում այժմ հնարավոր է լիզինգի միջոցով ձեռք բերել գրասենյակային տարածքներ՝ հետևյալ պայմաններով՝ • կանխավճար՝ սկսած 20%-ից, • լիզինգի ժամկետ՝ 6-180 ամիս: Պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։ ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |