Փաշինյան․ Կամավորականը Հադրութում լրտեսել է Ադրբեջանի օգտին 4 հունիսի 2021 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Գեղանիստ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կհայտարարվի պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին։ «Խոսքը պրոֆեսիոնալ զինվորականի մասին չէ, ինչքան ինձ զեկուցել են, կամավորական ջոկատի անդամի մասին է։ Լինելով Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալ և մասնակցելով մարտական գործողություններին` նա Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայնման և այլ տեղեկություններ է հայտնել հակառակորդին»,-ասել է նա։ Փաշինյանը նշել է, որ ԱԱԾ-ն այդ անձին արդեն ձերբակալել է՝ հավելելով, սակայն, որ մեղքը դեռ պետք է ապացուցվի։ «Թացը չորին չպետք է խառնենք։ Թեև եղել են համացանցում հրապարակված տեսարաններ պատերազմի ընթացքում, որոնք անհասկանալի է, թե ինչպես կարող էին տեղի ունենալ։ Երբ, օրինակ, ամբողջական զորամաս զենք զինամթերքով ամբողջությամբ լքված էր»,-ասել է նա։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |