Օհանյան․ Զրահաբաճկոն արտադրող հայ-լեհական համատեղ ընկերություն ունեինք՝ ինչո՞ւ փակվեց![]() 5 հունիսի 2021 - 16:17 AMT PanARMENIAN.Net - ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը պատերազմից հետո է միայն իմացել, որ բանակում զրահաբաճկոնի և սաղավարտի խնդիր կա, ասել է, որ այդ դեպքում Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատար կոչվելու իրավունք չունի, եթե չի տիրապետել բանակի իրադրությանը։ «Երբ ես ՊՆ նախարար էի, մենք հայ-լեհական համատեղ ընկերություն էինք ստեղծել, որը բազմաթիվ ռազմական միջոցներ է արտադրել՝ այդ թվում զրահաբաճկոն, սաղավարտ: Ինձանից հետո այդ կազմակերպությունը փակվել է, հիմա իրենց հարցրեք՝ ինչու՞ է փակել»,-ասել նա, գրում է «Փաստինֆո»։ «Պետք է բանակի ղեկավարությունը պարզաբանում տա՝ ինչո՞ւ զրահաբաճկոն, սաղավարտ չի եղել, որովհետև մենք ապառազինության, ռազմական տեխնիկայի պետական ծրագրում, որը ես էի մշակել եղել են մեծ քանակությամբ գնումներ, այդ թվում՝մեծ թվով զրահաբաճկոններ և սաղավարտներ»,-ասել է Օհանյանը: ՊՆ նախկին նախարարի դիտարկմամբ՝ պատերազմի ամբողջ ընթացքում իշխանությունը տարբեր ճակատներում ռազմական իրադրությանը չի տիրապետել, ոչ ճիշտ եզրակացություններ են արել ռազմաքաղաքական իրավիճակից։ «Սա նշանակում է, որ ինքը ոչ միայն զրահաբաճկոնի և սաղավարտի մասին տեղեկություն չի ունեցել, այլ՝ մնացած խնդիրների մասին էլ տեղյակ չի եղել, համոզված եմ, որ հրամանատարական կազմը իրեն համապատասխան զեկույցներ է տվել, իսկ ինքը հիմա փորձում է մանիպուլացնել և հանրությանը շեղել»,-ասել է նա։ Նա հավելել է, որ մենք չենք ունեցել գերագույն հրամանատար, որը մինչև մանրուքները չխորանա բանակի խնդիրների մեջ: «Մի կողմից ասում է՝ կասկածու՞մ եք, որ ես գերագույն հրամանատար եմ, մյուս կողմից ասում է՝ ես պարզապես մոդերացիա եմ արել։ Այդպիսի հասկացողություն չկա, գերագույն հրամանատարը պարտավոր է մանրակրկիտ ուսումնասիրել իրադրությունը »,-ասել է Սեյրան Օհանյանը: ՊՆ նախկին նախարարի համոզմամբ՝ պատերազմից հետո իշխանությունը շարունակում է չտիրապետել իրավիճակին, ինչի հետևանքով էլ հակառակորդն օրեցօր մխրճվում է մեր սուվերեն տարածք. Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեղադրել են զինվորականներին, որ իրենց չեն զեկուցել սաղավարտի և զրահաբաճկոնի պակասի մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |