Կարմիր խաչից այցելել են Գեղարքունիքում գերեվարված 6 զինծառայողին![]() 5 հունիսի 2021 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողին: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն արդեն տեսակցել են վերջերս գերեվարված հայ զինծառայողներին, ծանոթացել պահման պայմաններին, առողջական վիճակին, հնարավորություն ընձեռել կապ հաստատելու ընտանիքների հետ»,- ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է Panorama.am-ը։ Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից պաշտոնապես հաստատված գերեվարված մյուս անձանց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են մայիսի վերջին։ Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել էին ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |