Արազ Ազիմով. «Մենք երբեք չենք ասել եւ չենք ասում, թե սկսելու ենք պատերազմել Հայաստանի հետ»14 մարտի 2009 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն իր հզորացող տնտեսությամբ ու բանակով ամրացնում է իր կայուն գործընկերոջ իմիջն Արեւմուտքի համար` փորձելով համոզել Հայաստանին, որ նա փոխզիջման գնա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով անձնական ներկայացուցիչ , Ադրբեջանի փոխնախարար Արազ Ազիմովը: «Պաշտոնական Բաքուն պատերազմ չի ցանկանում: Լավ է հզոր բանակ ունենալը, սակայն առավել լավ է այն չօգտագործելը: Մենք երբեք չենք ասել եւ չենք ասում, թե սկսելու ենք պատերազմել Հայաստանի հետ: Սակայն Հայաստանը պնդում է, որ տարածաշրջանը պետք է անկախանա: Ցանկացած հանգամանքներում եւ ցանկացած գնով մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ազիմովը: Նա նաեւ նշել է, որ «Ռուսաստանը նախկինի պես զինում է Հայաստանին»: «Հայաստանը զենք է ստանում իր ռազմական դաշնակից Ռուսաստանից: Գյումրիի ռազմակայանից դուրս գրված տեխնիկան հանձնվում է Երեւանին: Երբ Գյումրի սպառազինության նոր միավորներ են բերվում, ի՞նչ են անում հնի հետ: Նորը բերում են, սակայն հետ ոչ ոք ոչինչ չի տանում»,-ընդգծել է Ազիմովը, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |