Փաշինյան․ Ոմանք ասում են, թե հունիսի 20-ին «կրելու են», մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու 20-ից հետո 7 հունիսի 2021 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարաքարում քարոզարշավի ժամանակ ասել է, որ քաղաքական որոշ ուժեր քարոզարշավը տանում են հետևյալ տրամաբանությամբ, ասում են՝ «այ, հեսա իշխանությունը վերցնելու ենք», մենք ասում ենք՝ ժողովուրդը կորոշի։ «Ոմանք ասում են, թե հունիսի 20-ին «կրելու են», մենք էլ ասում ենք՝ ձեր պատիժն եք կրելու հունիսի 20-ից հետո»,-ասել է Փաշինյանը։ «Մենք լավ իշխանություն ենք, վատ իշխանություն ենք, այնպիսի իշխանություն ենք, ինչպիսի իշխանություն է մեր ժողովուրդը, որովհետև մենք մեր ժողովրդից ենք դուրս եկել և մենք մեր ժողովրդի առաջ եղել ենք և կանք, կմնանք ազնիվ »,- հայտարարել է Փաշինյանը։ Փաշինյանը նաև ներկայացրել է 2021-ին Փարաքարում կատարվելիք աշխատանքները՝, օրինակ, Գասպարյան փողոցի մի հատվածի ասֆալտապատման աշխատանքները, Վազգեն Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցում, կմեկնարկի Փարաքարի միջնակարգ դպրոցի կաուցումը և այլն։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |