Սերժ Սարգսյան․ Եթե լինեի գերագույն գլխավոր հրամանատրն ու նման վիճակ լիներ, կգնդակահարեի ինձ 7 հունիսի 2021 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում Ջերմուկի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե ինքը լինեի գերագույն գլխավոր հրամանատրը ու նման վիճակ լիներ, ուղղակի կգնդակահարեր իրեն։ «Երդվում եմ, եթե ես լինեի գերագույն գլխավոր հրամանատրը ու նման վիճակ լիներ, ինձ ուղղակի կգնդակահարեի: Ո՞ւմ է պետք էդպիսի կյանքը: 5000 հոգու մահ խղճիդ, ջախջախված զորք, ադրբեջանցին ծաղրում է քեզ…»,- ասել է նա։ Սարգսյանը հավելել է, թե խայտառակություն է, որ ադրբեջանցիները Ջերմուկից 10 կմ հեռավորության վրա են։ «10 անգամ ավելի հեռու էին․․․ է՞ս էինք ուզում։ Սա խնդիր է, որը դեռևս չի ավարտվել։ Եվ ինչքան այս կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ ինչ-որ անակնկալի կարելի է սպասել», - նշել է ՀՀ երրորդ նախագահը։ Նա հավելել է, որ երբեք չի ցանկացել, որ պատերազմ, կամ մարտական գործողություններ լինեն: «Բայց ով սարսափում է մարտական գործողություններից, արդյունքը սա է լինում․․․Էսօր 6-ին վերցրին, վաղը 16-ը կվերցնեն, մյուս օրը՝ 36-ը, հետո ի՞նչ է լինելու․․․Եթե ինքը ունենար արժանապատվություն, պետք է ինքնասպան լիներ»,-ասել է Սարգսյանը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |