Իսպանիան բացում է սահմանները Covid-19-ի դեմ պատվաստվածների համար 7 հունիսի 2021 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Իսպանիան հունիսի 7-ից բացում է սահմանները Covid-19-ի դեմ ամբողջական պատվաստում ստացած զբոսաշրջիկների համար։ Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հավանություն ստացած Pfizer, Moderna, AstraZeneca և Janssen պատվաստանյութերի հետ մեկտեղ, Իսպանիա կարող են այցելել նաև չինական Sinopharm և Sinovac-Coronavac պատվաստանյութերով պատվաստված անձինք։ Ըստ Իսպանիայի առողջապահության և ներքին գործերի նախարարությունների պատրաստած փաստաթղթի, զբոսաշրջիկը, որը ցանկանում է Իսպանիա այցելել, պետք է նախապես հավաստագիր ներկայացնի, որ այցից առնվազն 14 օր առաջ կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում է ստացել, գրում է Interfax.ru-ն իսպանական RTVE հեռուստառադիոընկերության վրա հղումով։ Դրա համար հարկավոր է հատուկ հարցաշար լրացնել համացանցում՝ հատուկ հավելվածի միջոցով, որը QR կոդ կտրամադրի։ Կոդը զբոսաշրջիկը պետք է ներկայացնի ինչպես Իսպանիա մեկնելուց առաջ, այնպես էլ՝ անձնագրային ստուգում անցնելիս։ Սակայն, Իսպանիա չեն կարող այցելել զբոսաշրջիկներ Բրազիլիայից, Հնդկաստանից և ՀԱՀ-ից՝ բարդ համաճարակային իրավիճակի պատճառով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |