Փաշինյան․ Մենք Քոչարյանին մեղադրում ենք 1998-ին Ղարաբաղի դեմ դավաճանության մեջ 7 հունիսի 2021 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԼՂ հարցի վերաբերյալ բանակցային գործընթացին, դավաճանության մեջ է մեղադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա ասել է, որ Քոչարյանը զրկել է Լեռնային Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից։ «Դա մի ձևակերպում ունի՝ դավաճանություն, մենք այսօր Քոչարյանին մեղադրում ենք 1998-իբ Ղարաբաղի դեմ դավաճանություն գործելու մեջ»,-ասել է նա։ Խոսելով Մեղրիի մասին շրջանառվող լուրերին՝ Փաշինյանն ասել է, որ իրեն մեղադրում են Մեղրին Ադրբեջանին հանձնելու ցանկության մեջ, մինչդեռ «1999-ին Ռոբերտ Քոչարյանն է փորձել է Մեղրին տալ Ադրբեջանին»։ Նա հավելել է, որ իր իշխանության օրոք «բանակցային գործընթացը որևէ նման կոմպոնենտով չի ավելացել»։ Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել նաև ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին՝ նշելով, որ Հյուսիս- հարավ մայրուղին այնպես է նախագծվել, որ չանցչի Տիգրանաշենով։ «Այն ինչ այսօր ունենք, այն խայտառակ բովանդակության արդյունք է, որ նրանք թողել են ժառանգություն։ Իսկ մենք փորձել են դիմադրել, որ այդ աղետը տեղի չունենա»-ասել է Փաշինյանը: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը Սյունիքի մարզով Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դա կանի ուժով: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |