Երեւանում մեկնարկել է «Լավագույնը Հնդկաստանից» ցուցահանդես-վաճառքը14 մարտի 2009 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Երեւանում` «Դինամո» մարզահամալիրում բացվել է «Լավագույնը Հնդկաստանից» ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսի կազմակերպիչները Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատն ու Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունն են:«Սա արդեն 3-րդ ցուցահանդեսն է, որը տեղի է ունենում Հայաստանում, եւ մենք պայմանավորվածություն ունենք այն անցկացնելու տարին երկու անգամ` գարնանն ու ամռանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի ԱԱՊ նախաձեռնություններին աջակցելու բաժնի պետ Մասիս Սարգսյանը: Նրա խոսքով, նման ցուցահանդես-ավաճառքները օժանդակում են Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների բարելավմանը: Հերթական ցուցահանդեսի կազմակերպումը, Սարգսյանի կարծիքով, հանդիսանում է դրա օրինակը: «Որքան շատ են մասնակիցները, այնքան շատ է ապրանքը»,- ասել է նա: Ինչպես հաղորդել է Մասիս Սարգսյանը, ցուցահանդեսին ներկայացվելու են հնդկական արտադրության զանազան ապրանքներ, մասնավորապես` փայտե աշխատանքներ, հնդկական զարդեր, գորգեր, հագուստ, կաշվե եւ տեքստիլ ապրանք, ինչպես նաեւ սննդամթերք: Սարգսյանն ավելացրել է, որ անցյալ ցուցահանդեսների արդյունքներով պայմանագրեր են կնքվել փայտից ձեռքի աշխատանքների, բիժուտերիայի, ինչպես նաեւ կիսաթանկարժեք եւ արհեստական քարերից գործերի մատակարարման վերաբերյալ: Ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 22-ը: Հայաստանի Հանրապետության Առեւտրա-արդյունաբերական պալատի հիմնական ուղղություններիկց մեկը ցուցահանդեսային գործունեությունն է: ՀՀ ԱԱՊ ցուցահանդեսների կազմակերպման աշխատանքն իրականացնում է ՀՀ ԱԱՊ «ԷՔՍՊՈԿԵՆՏՐՈՆ» ԲԲԸ, որը համագործակցում է շատ երկրների` ցուցահանդեսների կազմակերպմամբ զբաղվող զանազան կառույցների հետ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |