Արմավիրում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ 3 մարդ է ձերբակալվել![]() 7 հունիսի 2021 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզում վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության ժամանակ 3 քաղաքացի է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնել են ոստիկանությունից, գրում է Sputnik Արմենիան։ ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ Արմավիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ որոշ քաղաքացիներ գոչում են. «Նիկոլ, դավաճան»։ «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքի տեղեկություններով` գործարար, «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները «Նիկոլ, դավաճան» գոռացող քաղաքացուն ծեծի են ենթարկել։ Ձերբակալված քաղաքացիներից մեկը մեղադրվում է ընտրարշավը խոչընդոտելու համար։ Նա առաջին մեղադրյալն է այս հոդվածով։ Եվս երկու մարդ ձերբակալվել են վարչական հոդվածներով ՝ իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |