Մուսինյան. Երկրում առաջնահերթ է պետհամակարգի կառավարելիության ապահովումը 7 հունիսի 2021 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Մուսինյանը հայտարարել է, որ երկրում առաջնահերթ է պետական համակարգի կառավարելիության ապահովումը։ «Եթե Հայաստանում մենք չձեռնարկենք մի շարք հրատապ քայլեր, ապա մեր ձեռքերը կապված են լինելու մեր ծրագրի անվտանգության միջոցառումներն իրականացնելու հարցում»,-ասել է նա՝ հավելելով, որ գործող իշխանության քայլերի շնորհիվ մենք ունենք կազմալուծված պետական համակարգ, որի մի մասն է կազմում նաև ուժային, անվտանգային համակարգը․ տեղեկացնում է Panorama.am-ը։ «Այսօր, եթե նույնիսկ ընդունվում են խելամիտ որոշումներ, այդ համակարգի խաթարված, ջարդված լինելը թույլ չի տալիս դրանք իրականացնել։ Թեև պետք է անկեղծ լինենք ու ասենք, որ թե նախապատերազմյան, թե պատերազմական, թե հետպատերազմյան շրջանում այս կառավարությունն այդպես էլ ունակ չեղավ մի խելամիտ որոշում կայացնել»,-ասել է նա։ Մուսինյանը խիստ կարևորել է նաև ներքաղաքական կայունությունն ու հասարակության շրջանում համերաշխության ծիլեր գցելը։ «Դա կլինի ամուր թիկունք հաջորդ իշխանությունների համար աշխարհի, հարևանների, հակառակորդների, բարեկամների և չարակամների հարաբերություններում ավելի ուժեղ զգալու»,-նշել է նա։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |