Ռուս խաղաղապահները մոտ 100 ուխտավորի են ուղեկցել Ամարաս

Ռուս խաղաղապահները մոտ 100 ուխտավորի են ուղեկցել Ամարաս

PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 98 ուխտավոր և տեղաբնակ այցելել է Ամարաս։ Գնալով ավելի շատ մարդ է այցելում վանական համալիր Ստեփանակերտից և մոտակա բնակավայրերից, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ես որպես վանահայար շատ երախտապարտ եմ խաղաղապահներին, բոլոր զինվորականներին։ Յուրաքանչյուր պատարագից հետո հաջորդ անգամ ավելի շատ մարդ է այցելում Ամարաս։ Դա նշանակում է, որ մարդիկ տեսնում են, որ խաղաղապահներն ապահովում են իրենց անվտնագությունը։ Որտեղ ծածանվում է ռուսական դրոշը, որտեղ ծառայում է ռուս զինվորը, այնտեղ 100 տոկոսով անվտանգ է»,-ասել է Ամարասի վանահայր Հայր Գեղարդը։

44-օրյա պատերազմի հետևանքով Ամարասը հայտնվել է հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի անմիջական հարևանությամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---