Փաշինյան․Գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի գերության մեջ մնան՝ Բաքվի բանտերում նրանք պայքարում են ՀՀ անկախության համար

Փաշինյան․Գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի գերության մեջ մնան՝ Բաքվի բանտերում նրանք պայքարում են ՀՀ անկախության համար

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, Արմավիրում քարոզարշավի ժամանակ անդրադառնալով գերիների հարցին, ներողություն է խնդրել, որ մինչ օրս այդ հարցը լուծված չէ և հայտարարել է, որ գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի մնան Բաքվի բանտերում։

Նա հավելել է, որ գերիների հարցն օգտագործվում է մեր դեմ, ի վնաս մեր ինքնիշխանությանն ու անկախությանը հավելյալ զիջումների հասնելու համար։

«Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը»,-ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքվում հայ ռազմագերիների դեմ դատավարությունը կսկսվի հունիսի 16-ին, ժամը 10։00-ին։Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն, դիվերսիա և այլ հանցագործություններ» հոդվածով։ Արցախում մարտական գործողությունների դադարից հետո, դեկտեմբերին ադրբեջանցիները շիրակցի 62 զինծառայողի գերեվարեցին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ։ Ադրբեջանը նրանց «ահաբեկիչ» է կոչում և մտադիր չէ վերադարձնել։

Ըստ հայկական կողմի տվյալների, Ադրբեջանում մոտ 200 հայ գերի կա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գերեվարվածներից առնվազն 19-ին ադրբեջանցիները սպանել են, նրանց թվում նաև 4 կին կար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---