Հունիսի 15-ից կվերսկսվի երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ![]() 8 հունիսի 2021 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Վրաստանն ու Հայաստանը վերականգնում են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված երկաթուղային հաղորդակցությունը։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան տեղեկացրել է, որ հունիսի 15-ին Երևանից առաջին գնացքը կմեկնի Բաթում։ «Արդեն հունիսի 15-ին առաջին գնացքը Թբիլիսիով Երևանից Բաթում կմեկնի։ Դա նշանակում է, որ մեր դաշնակցային, հարևան պետությունից զբոսաշրջիկներ կգան Վրաստան, մեր սևծովյան հանգստավայրեր, մեր մայրաքաղաք և զբոսաշրջային այլ վայրեր»,-ասել է Տուրնավան, գրում է ՏԱՍՍ-ը։ Ուղևորատար գնացքների երթևեկությունը ՀՀ և Վրաստանի միջև դադարեցվել էր 2020-ի մարտին։ Հունիսի 1-ից Վրաստանը բացել է ցամաքային սահմանները հարևան պետությունների հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |