Պուտինն ու Միշելը քննարկել են ԼՂ հարցը՝ առաջնային համարելով ապաշրջափակումն ու հումանիտար հարցերը![]() 8 հունիսի 2021 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ առաջնային համարելով ապաշրջափակումն ու հումանիտար հարցերը: Հունիսի 7-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում նրանք նաև կարևորել են Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության հետագա իրագործումը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել է ընթացիկ վիճակը Լեռնաին Ղարաբաղում՝ հաշվի առնելով նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների հետագա հետևողական իրագործումը։ Որպես առաջնային են համարվել տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը տարածաշրջանում, բնակչության հումանիտար հարցերի լուծումը։ Շառլ Միշելն առաջկցություն է հայտնել կատարվող աշատանքին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Բրյուսել այցելության ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Միշելին մանրամասներ էր ներկայացրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Փաշինյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների` ելման դիրքեր դուրս գալու անհրաժեշտությունը։ Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունն օժանդակելու այդ գործընթացին: Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |