Ալեքսանդր Եսայանը՝ Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսի հիմնական զեկուցողներից

Ալեքսանդր Եսայանը՝ Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսի հիմնական զեկուցողներից

PanARMENIAN.Net - «Տելեկոմ Արմենիա»-ի (Beeline ապրանքանիշ) տնօրենների խորհրդի նախագահ և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը որպես հիմնական զեկուցող մասնակցել է Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսին՝ ելույթ ունենալով «Ստարտափերից մինչև կորպորացիաներ» թեմայով:

Ելնելով սեփական փորձից՝ Եսայանը պատմել է, թե որքան կարևոր է թիմային ոգին բիզնեսում և կիսվել իր հաջողության պատմությամբ, թե ինչպես կարելի է փոքր ընկերությունից դառնալ հեռահաղորդակցության հսկա և լիարժեք խաղացող տարածաշրջանային շուկայում:

Լինելով ԱՏՁՄ նախագահ` Եսայանը տարատեսակ նախագծեր է ղեկավարում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ, 2019թ․ Երևանում կայացած WCIT Yerevan 2019-ի կազմակերպչական կոմիտեի նախագահն էր:

Reinvent by Renderforest կոնֆերանսին այս տարի մասնակցել է 40 խոսնակ և ավելի քան 1000 հյուր:

Կոնֆերանսի հիմնական ելույթները վերաբերում էին տեղեկատվական տեխնոլոգիաներին, թվային մարքեթինգին, ձեռներեցությանը և դիզայնին: Կոնֆերանսը նվիրված էր 4-րդ տնտեսական արդյունաբերական հեղափոխությանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---