Ասրյանի «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստանը» չի մասնակցի ընտրություններին 8 հունիսի 2021 - 12:56 AMT PanARMENIAN.Net - «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը՝ հավելելով, որ դադարեցվում է քարոզարշավը։ Ասրյանը քարոզարշավի դադարեցումը բացատրել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգով։ Ըստ նրա՝ քանի դեռ ՀՀ որոշ տարածքներ օկուպացված են, ընտրությունները չեն կարող անցնել ՀՀ ամբողջ տարածքում։ Ուստի, Ասրայնը կոչ է արել չեղարկել արտահերթը։ Նա հավելել է, որ պետք է միասնական ուժերով վտարել ադրբեջանցիներին ՀՀ տարածքից, հետո նոր ընտրություններ անցկացնել։ Ասրյանը պարզաբանել է, որ կուսակցությունը գրանցվել էր ընտրություններին մասնակցելու համար այն պայմանով, որ եթե մինչև քարոզարշավի մեկնարկն ադրբեջանցիները հեռացած չլինեն ՀՀ տարածքից, դուրս կգան ընտրապայքարից։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |